Shadowserver-ն օգտագործում է թխուկներ՝ վերլուծական տվյալներ հավաքելու համար: Դա մեզ թույլ է տալիս չափել, թե ինչպես է օգտագործվում կայքը և բարելավել կայքի աշխատանքը՝ մեր օգտատերերի համար: Թխուկների և Shadowserver-ի կողմից դրանք օգտագործելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տես մեր գաղտնիության քաղաքականությունը: Մեզ անհրաժեշտ է ձեր համաձայնությունը՝ ձեր սարքում թխուկներն այս կերպ օգտագործելու համար:
Հարձակվող սարքեր
Մոնիտորինգ
Այս տվյալների մասին
Հարձակվող սարքերի մասին տեղեկությունները ստացվում են IoT սարքերի թվային հետքերի մեր սկանավորման միջոցով: Այնուհետև, երբ արձանագրվում է, որ IP-ն հարձակվում է մեր honeypot ծուղակների սենսորների կամ դարքնեթի (նաև հայտնի է որպես «ցանցային դիտակ») համակարգերի վրա, մենք ստուգում ենք այն՝ համեմատելով այդ IP-ի սկանավորման վերջին արդյունքների հետ և ենթադրում ենք սարքի տեսակը և մոդելը: Նկատի առեք, որ այս գնահատումը պարտադիր չէ, որ 100%-ով ճշգրիտ լինի սարքերի փոխարինման և պորտերի վերահասցեավորման պատճառով (սարքերի մի քանի տեսակներ, որոնք արձագանքում են տարբեր պորտերի): Այն կարող է նաև լինել սարքի IP հասցեի հետևում գտնվող սարք, որն իրականում վարակված է կամ օգտագործվում է հարձակումների համար (NAT):